Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ` մեկ տեղի համար:
Կրթաթոշակը տրամադրվում է չորս կիսամյակ` 12 հազար եվրոյի չափով (երկու տարի, յուրաքանչյուր տարի` 6 000 եվրո): Կրթաթոշակակիրները չորս կիսամյակ Պիտեր Պազման կաթոլիկ համալսարանում սովորելուց հետո կստանան «Պատմություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում:
Դիմելու պահանջները.
-Բակալավրի աստիճան (հումանիտար գիտություններում)
-Անգլերենի գերազանց իմացություն
-Հետաքրքրվածություն պատմություն և քաղաքագիտություն ուսանելու
-ԱրՊՀ ռեկտորի կամ առաջատար պրոֆեսորի կողմից երաշխավորագիր
-Մոտիվացիոն նամակ
Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հուլիսի 20-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։