ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում

Բոմբեյի տեխնոլոգիական համալսարան

Հնդկաստանի Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանը օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն:

Ընդունելության համար դիմումները ներկայացվում են առցանց՝ հետևյալ հղումով https://www.studyinindia.gov.in/: Մշակութային կապերի հնդկական խորհրդի կրթաթոշակներից օգտվելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել https://a2ascholarships.iccr.gov.in/ հղումով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 646):

Ընդունելության ընթացակարգերի և ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարելի է գտնել համալսարանի պաշտոնական կայքում՝ https://portal.iitb.ac.in/intadm/:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews