ԳլխավորԼուրԿրթություն

Ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են միջբուհական ուսանողական առցանց կոնֆերանս-քննարկմանը

ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները մայիսի 7-ին մասնակցել են Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավար­ժա­կան պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կազմակերպած միջբուհական ուսանողական առցանց կոնֆերանս-քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մայիսյան եռատոնին նվիրված կոնֆերանսում ռազմական համալսարանի կուրսանտները ներ­կա­յացրել են «Հայաստանի վերածնունդը» (անգլերեն), «Կանանց ներդրումը Հայրենական մեծ պատերազմում» (ռուսերեն) և «Շուշիի ազատագրումն իմ աչքերով» զեկույցները:

Կոնֆերանսի մոդերատորները բարձր են գնահատել Ռազմական համալսարանի կուրսանտների զեկույցների բովանդակությունը և տարբեր լեզուներով ներկայացնելու կարողությունը:

Comment here