ԳլխավորԼուր

Կորոնավիրուսի համավարակը «պայթեցրել է» Եվրոպայի ավտոշուկան

Կորոնավիրուսի համավարակը «պայթեցրել է» Եվրոպայի ավտոշուկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրոպական միությունում թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3 տոկոսով: Տվյալները ներկայացրել է Ավտոմոբիլների եվրոպական արտադրողների ասոցիացիան:

2020 թվականի 4 ամսվա կտրվածքով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել 38.5 տոկոսով: Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Վաճառքի գրեթե ամբողջական դադարեցում է նկատվում Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Շուկայի փլուզման պատճառ է դարձել մի քանի շաբաթով արտադրության ամբողջական դադարեցումը, ինչպես նաև վաճառքի կենտրոնների փակումը:

Comment here