Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով՝ մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:
Առողջություն ու խաղաղություն երեխաներին»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։