ԳլխավորԼուր

ՌԴ-ում ուսուցիչներին չի պարտադրվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի կրթության նախարարությունը չի պահանջելու ուսուցիչներից՝ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է նախարարության՝ ընդհանուր կրթության բնագավառում պետական քաղաքականության եւ կառավարման վարչության տնօրեն Եվգենի Սեմչենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պատվաստվելը միշտ կամավոր է, եւ ոչ ոք չի ստիպելու ուսուցիչներին՝ պատվաստվել։ Դա յուրաքանչյուրի անձնական գործն է»։

Միեւնույն ժամանակ նա հորդորեց մանկավարժներին պատվաստվել գրիպի դեմ, մեկ անգամ եւս ընդգծելով, որ որոշումը պետք է նրանք կայացնեն։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ուսումնական տարին դպրոցներում մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։

Comment here