ԳլխավորԼուր

ԵԱՀԿ (OSCE) դիտորդական առաքելության անդամը զոհվել է Խարկովի հրետակոծության ժամանակ

ԵԱՀԿ (OSCE) առաքելության դրոշ

Ուկրաինայում Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ, OSCE) դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան զոհվել է մարտի 1-ին՝ Խարկովի հրետակոծության ժամանակ, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մահացու վիրավորվել է, երբ իր ընտանիքի համար ցանկացել է մթերք գնել ռազմական գործողությունների վայր դարձած քաղաքում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը ու ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին ու կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։