«Չորս եղանակները» (իտալ.՝ Le quattro stagioni), ջութակի չորս կոնցերտներից կազմված շարք է, որը գրել է իտալացի կոմպոզիտոր, վիրտուոզ ջութակահար, մանկավարժ, դիրիժոր, կաթոլիկ հոգեւորական Անտոնիո Վիվալդին (04.11.1678-28.07.1741) 1723 թվականին։ Ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է բարոկկո ոճով։ Կոնցերտներն առաջին անգամ հրատարակվել են գրվելուց երկու տարի անց՝ 1725 թվականին։
Յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։ Յուրաքանչյուր կոնցերտ սկսվում է սոնետով՝ գրական ուղերձով և ենթադրվում է, որ խոսքերի հեղինակը հենց ինքն է՝ Վիվալդին։
«Չորս եղանակները» բաղկացած է«Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ» մասերից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։