ԳլխավորԼուր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է ընդունելություն մագիստրատուրայում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայում:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

• Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունումը կատարվում է հունիսի 1-ից 8-ը ներառյալ:

• Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունումը կատարվում է օգոստոսի 23-ից 27-ը ներառյալ:

Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2021/2022 ուստարվա ընդունելության կանոնակարգը՝ այստեղ։

Հասցե՝ ք․Երևան, Ամիրյան 26, Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետ (212): Հեռախոս՝ +374 60 27-63-81:

Comment here