ԳլխավորԼուր

Հետիոտներին վրաերթի ենթարկած ու փախած վարորդը ձերբակալվել է

Վրաերթ Երևանում

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում՝ դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով:

Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Երիտասարդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու կասկածանքով։

Comment here