ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում

Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։

Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան «Քամի, քամի» երգով հիանալի ելույթ ունեցավ 9–րդ համարի ներքո ու 224 միավորով գրավեց առաջին տեղը։

Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` 12 միավոր, Պորտուգալիան` 12 միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ 10–ական միավոր։