ԳլխավորԼուր

Ճապոնական համերգ՝ ԵՊԿ-ում

Ճապոնական համերգ՝ ԵՊԿ-ում

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական կոնսերվատորիայում կայացավ դաշնամուրային համերգ՝ դաշնակահարներ Անահիտ Ներսեսյանի և Մարինա Գևորգյանի մասնակցությամբ։

Համերգին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին։

Համերգի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչեցին Յոշիանո Նակադայի «Ճապոնիայի տարվա եղանակները» դաշնամուրի համար սյուիտը, Ռոբերտ Շումանի «Մանկական դիմակահանդես»-ը, Op. 130., «Վեց դաշնամուրային պարերը»։ Նաև հնչեցին Էդվարդ Միրզոյանի վալսը՝ «Երբ քեզ հետ են ընկերները» կինոֆիլմից, լեզգինկան «Սիմֆոնիկ պարեր» պարային սյուիտից ( փոխադրումը դաշնամուրի համար՝ Մարտին Վարդազարյանի):