ԳլխավորԼուր

Երիտասարդական թատերական փառատոն՝ Հրազդանում

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Հրազդանի համայնքապետարանը ապրիլի 8-16-ը Հրազդանում կանցկացնեն հանրապետական երիտասարդական թատերական փառատոն:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկվել են այն ներկայացումները, որոնց կամ բեմադրիչն է երիտասարդ, կամ ստեղծագործական կազմի հիմնական դերակատարները:

Փառատոնի նպատակն է աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ սիրված դերասանների և բեմադրիչների հետ:

Ներկայացումները կցուցադրվեն Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: