ԳլխավորԼուր

Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը 1 ժամով կանջատվի

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները: