ԳլխավորԼուր

Նոր տարվա գիշերը Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորյա տոնածառ՝ Երեւանի Հանրապետության հրապարակում (27 դեկտեմբերի, 2022 թ.)

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

«Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,-նշված է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ։