ԳլխավորԼուր

ԲՊՀ միավորման հարց չի քննարկվում, լուծարումն էլ արգելված է

ԲՊՀ

Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում, նշված է ԲՊՀ-ի ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ դիմորդներ

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելությունը:

Հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով»,-նշված է գրառման մեջ: