COVID-19 դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում, «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Xiaomi նոր սմարթֆոնները կտրամադրվ այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտներ։ Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները։
Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը։
Հիշեցնենք, որ հեռավար կրթություն ապահովելու համար հանրապետության մարզերի դպրոցներում կա 24,000 սարքի անհրաժեշտություն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։