Տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնի բացումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի համատեղ «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավն ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը:
Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:
Ստեփանավանինը թվով վեցերորդ կենտրոնն է։
Քաղաքային գրադարանում տեղակայված կենտրոնը հիմնվել է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից՝ Ստեփանավանի համայնքապետարանի և «ԻնՍտեփանավան» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։
18 տարեկանից բարձր տարիքային խմբի համար նախատեսված անվճար դասընթացներն արդեն մեկնարկել են և ունեն շուրջ 80 մասնակից Ստեփանավան խոշորացված համայնքից:






