ԳլխավորԼուր

«Մանկական Եվրատեսիլ- 2025»-ի երեք հայ մասնակիցները հանդիպել են Թբիլիսիում

«Մանկական Եվրատեսիլ - 2025»-ի երեք հայ մասնակիցները հանդիպել են Թբիլիսիում

Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում դեկտեմբերի 11-ին կայացել է «Մանկական Եվրատեսիլ ֊ 2025» մրցույթի երեք հայազգի ներկայացուցիչների՝ Հայաստանը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի և Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի համակազմակերպմամբ։

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունելով մրցույթի մասնակիցներին` նրանցից յուրաքանչյուրին մաղթեց փայլուն ելույթ, հաղթանակ և շարունակական ձեռքբերումներ։

Բարեմաղթանքով հանդես եկան նաև Ուկրաինայի դեսպանության խորհրդական Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը։

Հանդիպումից առաջ, մրցույթի մասնակիցներին Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցում իր օրհնությունը բերեց Տ. Սամվել քահանա Թորոսյանը։

Մանկական Եվրատեսիլն այս տարի կայանում է Թբիլիսիում դեկտեմբերի 13֊ին։ Սկիզբը՝ ժամը 20։00։

Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը հանդես կգա Brave Heart երգով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews