Դեկտեմբերի 13-ին մեկնարկել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ 2025 թվականի ատեստավորումը:
ԳԹԿ-ն ներկայացրել է երկրորդ՝ վերջին օրվա առարկաների թեստերն ու պատասխանները։
Տեքստիլ
Ոսկերչություն
Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն
Հանրային սննդի սպասարկում և արտադրություն
Խոհարարություն
Ատեստավորման արդյունքում ՝ 60 տոկոսից բարձր արդյունք ցուցաբերած մասնագետները կհամարվեն ատեստավորված. նրանց համար կսահմանվի 200 հազար դրամ վարձատրություն մեկ դրույք զբաղվածության համար։ 70 տոկոս և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում նշված դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նաև հավելավճար՝ 30-50 տոկոսի չափով։ Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



