Լուր

Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցների հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ. ԱՆ

Կրակոցներ Աջափնյակում

Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1-ը մահացել է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում` Աբելյան փողոցում։