ԳլխավորԼուր

Լարված վիճակ ու ինտենսիվ փոխհրաձգություն` հայ-ադրբեջանական սահմանին

Մարտական դիրքում

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ:

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հրաձգություն էր տեղի ունեցել նաև երեկ՝  Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։

Comment here