2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մարտի 27-ին՝ ժամը 13։00-ին, ուսուցիչների և սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան հետևյալ հղումներով՝
Ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



