Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրի մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ծրագրի ընթացակարգային կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր թեկնածու անձամբ պետք է ներկայացնի առցանց դիմում՝ մուտք գործելով https://studyinromania.gov.ro հարթակ և սեղմելով «Apply the MFA Scholarships» կոճակը կամ անմիջապես մուտք գործի https://scholarships.studyinromania.gov.ro կայք:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը: Կրթաթոշակները չեն տրամադրվում ընդհանուր բժշկության, ատամնաբուժության և դեղագիտության բնագավառներում։
Թարմացվող տեղեկատվությունը հասանելի է Ռումինիայի ԱԳ նախարարության կայքում՝ հետևյալ հղումներով.
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



