ԳլխավորԼուր

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 415 կգ արդյունքով: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդ տեղում էր՝ 189 կգ արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանը նախ գլխավերևում պահել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է միայն 183 կգ-ն, իսկ հում վարժությունում՝ 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 6-րդն է:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews