ԳլխավորԼուր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականները

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է, հայտնում են  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները ապրիլի 19-ից 26-ը Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալին արժանացել է Մարտին Պողոսյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews