20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Աննա Ամրոյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Ամրոյանը Գյումրիից է։ Նա Եվրոպայի 2025 թվականի առաջնության փոխչեմպիոն է, իսկ շաբաթներ առաջ Բաթումում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի է նվաճել և երիտասարդների Եվրոպայի ռեկորդ սահմանել հրում վարժությունում5
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



