ԳլխավորԼուր

Կարեն Սարգսյանը դարձել է Եվրոպայի սամբոյի չեմպիոն

Կարեն Սարգսյանը դարձել է Եվրոպայի սամբոյի չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ (58 կգ) Կարեն Սարգսյանը դարձել է 2026 թվականի Եվրոպայի սամբոյի չեմպիոն։

Թբիլիսիում կայացած մրցաշարի եզրափակչում հայ սամբիստը 2:1 հաշվով հաղթել է վրացի մարզիկ Վախթանգի Չիդրաշվիլիին։ Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Սարգսյանը նաև հաղթել է Ռուսաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է մրցաշարում։ Մեր թիմն ընդհանուր առմամբ ունի 6 մեդալ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews