Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ ամփոփվել են 2005 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 476 հազար 916։
Ըստ հրապարակված արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Ռեֆորմիստների կուսակցություն» — 1456, 0.1 տոկոս
- «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» — 21 հազար 467, 1.47
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 62, 23.29 տոկոս
- «Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 30 հազար 797, 2.11 տոկոս
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25 հազար 618, 1.75 տոկոս
- «Միասնության թևեր» կուսակցություն – 33 հազար 618, 2.3 տոկոս
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 368, 4 տոկոս
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն –5485, 0.38 տոկոս
- «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» –1984, 0.14 տոկոս
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 3206, 0.22 տոկոս
- «Հանրապետություն» կուսակցություն – 15 հազար 827, 1.08 տոկոս
- «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 2679, 0.18
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5282, 0.36 տոկոս
- «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 26 հազար 565, 1.82 տոկոս
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160, 49.81 տոկոս
- «Հայաստան» դաշինք – 145 հազար 97, 9.94 տոկոս
- «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 6 հազար 750, 0.46 տոկոս
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7 հազար 256, 0.5 տոկոս։
Ձայների այսպիսի համամասնությամբ խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝
61 մանդատ կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը,
11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը,
5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հ.Գ. Ավելի ուշ ԿԸՀ-ն ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի խորհրդարան կանցնեն ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ի խորհրդարան անցնել–չանցնելու հարցը պարզ կլինի քվեների վերջնական հաշվարկից հետո։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



