ԳլխավորԼուր

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթական ավարտեց Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալներ4 հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Եզրափակիչում մեր ընտրանին 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝ Ջիբրալթարի, երրորդ խաղում 97:90 հաշվով՝ Մալթայի, չորրորդ խաղում 110:78 հաշվով՝ Մոնակոյի հավաքականի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews