ԳլխավորԼուր

Դիմորդ-2026. հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Հունիսի 10-ին մեկնարկել են բուհերի ընդունելության 2025 թվականի հիմնական փուլի միասնական քննությունները

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է դիմորդների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխաննները

  • Լրացուցիչ մրցույթին /թափուր տեղերի/ Դուք կարող եք մասնակցել, եթե հիմնական մրցույթից դուրս եք մնացել։ Այսինքն, Ձեր հանձնած երկու առարկայի քննությունից ունեք երկու դրական՝ 7,5 կամ բարձր միավոր։
  • Եթե Ձեր գնահատականներից մեկն անբավարար է՝ 7,5-ից ցածր, համակարգը ձեզ թույլ չի տալու հայտագրվել, նույնիսկ եթե մյուս քննությունից 20 եք ստացել։
  • 7,5-ը նվազագույն դրական միավորն է։
  • Մրցույթն ըստ հայտերի հերթականության է։
  • Եթե Ձեր միավորների հանրագումարը բավարարում է Ձեր հայտագրած առաջին մասնագիտությանը, համակարգը Ձեզ այլևս չի դիտարկի Ձեր նշած երկրորդ մասնագիտության համար։ Այնպես որ Դուք միանգամից վեց մասնագիտությամբ չեք ընդունվելու։
  • Եթե Դուք արդեն հաղթահարել եք հիմնական մրցույթը, և Ձեր անունը հրապարակվել է, Դուք չեք կարող դիմել թափուր տեղերի համար։
  • Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել նաև ապրիլ-մայիսին չհայտագրված դիմորդները։ Նախապատվությունը, սակայն, տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։
  • Լրացուցիչ մրցույթի արդյունքների հրապարակումը հուլիսի 30-ին է, այլ կերպ ասած, այդ օրը կիմանաք՝ ընդունվե՞լ եք, թե՞ ոչ։

Բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ dimord.am կայքում ծանոթանալով ընդունելության կարգին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews