Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 18․00-ին լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի (թափուր տեղերի համար) հայտագրման վերջնաժամկետը։ Այս մասին հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
- Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։
- Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։
- Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։
- Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



