Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) հայտարարում է մագիստրատուրայի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 11 մասնագիտական կրթական ծրագրերով:
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Կինոարվեստ
- Օպերատորություն
- Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն
- Պարարվեստի ռեժիսուրա
- Արվեստի կառավարում
- Թատերագիտություն
- Կինոգիտություն
- Սցենարադրամատուրգիական արվեստ
Մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է նաև Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում։
Գյումրու մասնաճյուղ
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Կինոարվեստ
- Պարարվեստ
- Արվեստի կառավարում
Վանաձորի մասնաճյուղ
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Պարարվեստ
Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունումը կատարվում է ընթացիկ տարվա օգոստոսի 17-ից 25-ը ներառյալ:
Ուսման տևողությունը 2 տարի է:
Ընդունելության կանոնակարգին, հատկացված տեղերին և ուսման վարձերի չափերին ծանոթացեք այստեղ։
Հարցերի դեպքում զանգահարել 060 276 382 հեռախոսահամարով կամ մոտենալ ԵԹԿՊԻ (Պապ թագավորի 26), 2-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին։



