ԳլխավորԼուր

Հայ շախմատիստները կիսել են 1-2-րդ հորիզոնականները միջազգային մրցաշարում

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նրանք մրցաշարում ոչ մի պարտություն չեն կրել և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։

«Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում էր հուլիսի 18-ից 26-ը Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում»։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews