ԳլխավորԼուր

Հայտնի են ՀԱՊՀ-ի (Պոլիտեխնիկ) ավագ դպրոցի ընդունելության արդյունքները

ՀԱՊՀ-ի (Պոլիտեխնիկ) ավագ դպրոց

Հրապարակված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 2026 թվականի ընդունելության արդյունքները, հայտնում են ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնից։

Ցուցակում առկա անվճար և վճարովի ընդունված դիմորդների ծնողները անձը հաստատող փաստաթղթով հուլիսի 28, 29-ին կամ 30-ին, ժամը 10:00-14:00-ը պետք է ներկայանան ՀԱՊՀ ավագ դպրոց (Տերյան 105, 7-րդ մասնաշենք) պայմանագիր կնքելու համար:

Պայմանագրի կնքման համար ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմորդի սոցիալական քարտի պատճեն, 9-րդ դասարանի ավարտական վկայականը և դիմորդի ներկայությունը պարտադիր են։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews