Ջանես Նազարյանը դարձավ ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում։
Եզրափակիչում Նազարյանի մրցակիցը ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 4։3 հաշվով ու դարձավ Մ-17 ԱԱ կրկնակի չեմպիոն։
Ջանես Նազարյանը աշխարհի չեմպիոնի կոչում էր նվաճել նաև 2025 թվականին։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





