ԳլխավորԼուր

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադա. ՀՀ տղամարդկանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Սեպտեմբերի 16-27-ը  Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ղազախստանի թիմին:

4 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 3 թիմային միավոր:

5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Պերուի հավաքականի հետ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews