ԳլխավորԼուր

Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը

Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը

Ծաղկաձորում մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության («FIDE ISCF World Schools Team Championship 2026») եվրոպական մայրցամաքային փուլը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Բացման արարողությանը ելույթներ են ունեցել ՖԻԴԵ-ի նորանշանակ նախագահ Թիմուր Տուրլովը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Արարողության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը այս տարվա մրցաշարի մասնակիցներին են փոխանցել նախորդ մայրցամաքային փուլերի մասնակից երեխաների ուղերձները։

Հիշեցնենք՝ Ծաղկաձորը կհյուրընկալի «FIDE ISCF World Schools Team Championship 2026»-ի եվրոպական փուլը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews