ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի ձեռնարկատիրական «SMART Caffe»-ն հրավիրում է ուսանողներին ու շրջանավարտներին

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «SMART Caffe» ձեռնարկատիրական կենտրոնը հրավիրում է բոլոր մոտիվացված և հետաքրքրված ուսանողներին ու շրջանավարտներին դառնալ ձեռնարկատիրական կենտրոնի անդամ, միանալ ՍՄԱՐԹ թիմին, դիմել և դառնալ ձեռնարկատեր:

ԲՊՀ-ի «SMART Caffe» ձեռնարկատիրական կենտրոնին կարող են միանալ նրանք, ովքեր ցանկանում են գեներացնել հետաքրքիր և տարբերվող գաղափարներ, առկա գաղափարը վերափոխել բիզնեսի, միանալ մոտիվացված թիմերի: Կենտրոնի թիրախային խմբերն են այն սկսնակ ձեռնարկատերերը, ովքեր ունեն ստեղծագործական ներուժ, գաղափար, սակայն չունեն հմտություններ և ռեսուրսներ այդ ներուժը բիզնեսի վերափոխելու համար, ինչպես նաև հավելյալ աջակցության կարիք ունեն, կամ պարզապես ցանկանում են աշխատել ստեղծագործ միջավայրում:

«SMART Caffe»-ն բաց կենտրոն է, որը ողջունում է ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին:

Կենտրոնն առաջարկում է համակարգչային և ծրագրային լիարժեք աջակցություն, դասընթացներ, մենթորություն, համագործակցային ցանցեր՝ առկա գաղափարները զարգացնելու համար:

Բոլոր հետաքրքրված անձինք (ոչ ԲՊՀ ուսանող կամ շրջանավարտ) նույնպես կարող են միանալ SMART-ին: Պարտադիր նախապայման է թիմում ներգրավել առնվազն մեկ ԲՊՀ ուսանող կամ շրջանավարտ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here