Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է. Վահրամ Պողոսյան

Թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած  քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,- գրել է նա:

Ավելի վաղ Պողսյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն պատասխան հուժկու հարվածները հասցրել է արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:

Comment here