Ագրարայինը վերջին տարիներին համարձակորեն իրազեկեց, որ ոլորտում առաջիններից մեկն է անցնում դուալ կրթության, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։
Քոլեջի ԳՏ-2 կուրսի ուսանողները դուալ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում՝ դասախոս Բելլա Գրիգորյանի ղեկավարությամբ, խաղողագործություն առարկայից փորձուսուցում անցկացրին, մասնակցեցին բերքահավաքին: Նոյեմբերին նրանք կմասնակցեն այգեթաղի, իսկ գարնանը՝ մշակության սկիզբը կուսումնասիրեն: Ասել է թե մեկ ուսումնական տարվա ընթացքում ականատեսը կլինեն խաղողի մշակության բոլոր փուլերի, որը գինու արտադրության հիմքն է, անկյունաքարը:
Որպեսզի երիտասարդների համար աշխատանքը նաեւ հետաքրքիր լինի, կուրսը բաժանվել է թիմերի եւ ազնիվ մրցակցության հաղթողն արժանացել է խրախուսական նվերի, որը հանձնեց Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանը: Իսկ մրցույթի հիմքում երկու չափորոշիչ էր՝ որակ եւ արագություն. «Պայմանավորվել էինք, ուշադիր եւ բծախնդիր ենք լինելու՝ վազի վրա ողկույզ չենք թողնելու»,- իր սաների հաջողությունից ակնհայտորեն գոհ պատմում է դասախոսը:
«Բոլորը ներգրավված էին գործընթացի մեջ եւ սիրով ու ոգեւորությամբ աշխատեցին»,- ամփոփեց Բելլա Գրիգորյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։