Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։

Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել էր Արցախի «Արիության համար» մեդալով։

Comment here