ԳլխավորԼուր

Լեգենդար Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել

Ալեն Դելոն

Ֆրանսիացի դերասան ու մի ամբողջ դարաշրջանի սեքս-սիմվոլ Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի միջոցով հեռանալ կյանքից: Ավելի վաղ նա այդ մասին ասել էր մի հարցազրույցում, իսկ օրերս RTL հեռուստաալիքի եթերում նրա խոսքերն ու մտադրությունները հաստատել է որդին՝ Էնթոնին։

86-ամյա դերասանն ուզում է ինքնուրույն հեռանալ կյանքից, որ նեղություն չտա մտերիմներին ու չտառապի առողջության վատթարացման պատճառով: Նա վաղուց է բողոքում առողջական խնդիրներից, բայց չի պատրաստվում երկար բուժում անցնել հոսպիտալում։

Դելոն-Կրտսերը նշել է, որ հորն արդեն խոստացել է կողքին լինել նրա վերջին րոպեներին։ Ընդ որում, նա հրաժարվել է էվթանազիա իրականացնելու պատասխանատվությունից, այդ պատճառով դրանով կզբաղվի նրա կրտսեր քույրը՝ Անուշկան։

Ալենն ապրում է Շվեյցարիայում, որտեղ էվթանազիան օրինական է։

Տեղեկացնենք, որ Ալեն Դելոնը 2019 թվականին ինսուլտ է տարել։