Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը (77 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակի, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Պոկում վարժությունից Աննա Ամրոյանը գրանցեց 98 կգ, հրում վարժությունում՝ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր:
Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:



