ԳլխավորԼուր

Արամայիս Հարությունյանը դարձել է ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Մինչ եզրափակիչ հասնելը Հարությունյանը պայքարից դուրս է թողել Լատվիայի (5:0), Ռուսաստանի (4:1) և Ուկրաինայի (6:0) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբիշ Մանվել Խաչատրյանը բրոնզե, Սամվել Տերտերյանը՝ արծաթե մեդալ են նվաճել։

Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews