Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների, գրել է երգիչ Արամեն իր ֆեյսբուքյան էջում։
«Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․
Ստանալով ինչ-որ ինֆորմացիա՝ մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու՞ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:
Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։
Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»,-նշել է երգիչը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։