ԳլխավորԼուր

«Իմ ծառայողական 2 մեքենաները՝ Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ, ևս ստացել եմ բարերարների կողմից»

Պաշտոնավարմանս անցած ավելի քան 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Բնականաբար, այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Այլ մեքենա չենք գնել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այս ընթացքում, սակայն, անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել.

• Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա

• Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա

• Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:

• ՀՀ կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը:

Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները («Տոյոտա LC 200» և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից:

Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,-նշված է գրառման մեջ:

Comment here