Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայկական զինուժը Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում  որոշակի դիրքային բարելավումներ է ունեցել

Հայկական զինված ուժերը  Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում  որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: Այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային ուղղությամբ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել: Բացի դրանից, ինչպես նախորդ ժամանակ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողությունները ընթացել են Ավերատանոց ու Սղնախ գյուղի տարածքում` հարակից բլուրներում և անտառային հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները:

Comment here