ԳլխավորԼուր

Արգել գյուղի չշահագործվող դպրոցում հրդեհ է բռնկվել (լրացված)

Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկուական մարտական հաշվարկ:

***

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող երկհարկանի նախկին դպրոցի (1300 քմ) երկրորդ հարկի սենյակներից մեկում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 21:09-ին:

Շինության երկրորդ հարկում այրվել են 2 սենյակ (մոտ 80 քմ)՝ գույքով, և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ):

Comment here