ԳլխավորԼուրՀայաստանս

Ստեղծվել է Հայաստանում նախադեպը չունեցող «Armenian sound» նախագիծը

Արսեն Հակոբյան, Տիգրան Հակոբյան

Ձայնային ռեժիսորներ Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են Հայաստանում նախադեպը չունեցող «Armenian sound» նախագիծը, որի շնորհիվ հնարավոր է մեր երկիրը ճանաչել ձայներով։ Ժամանակակից տեխնիկայով իրականացված գերմաքուր ձայնագրությունները կարող են օգտակար լինել ռադիոհաղորդումների, ֆիլմերի հնչյունավորման և հնչյունային ձևավորումների համար։ Նախագծի ստեղծման մասին Հակոբյան եղբայրները պատմել են Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կետրոնում։

Տարիներ շարունակ աշխատելով ոլորտում` եղբայրները բացեր են նկատել, որոնցից ամենամեծը թերևս հայկական ձայնադարան չունենալն էր։ Մինչ այս այլընտրանքը ցանկացողներն օգտվել են արտասահմանյան ձայնադարաններից , որոնք միշտ խնդիրներ են առաջացրել, քանի որ հայ ժողովուրդն ունի միայն իրեն բնորոշ ծիսակարգեր, ավանդույթներ, տոներ, որոնք այլ երկրներ չունեն։

«Օրինակ եթե մեկը որոշի ցրտաշունչ ձմռան մի օր տեսահոլովակ ներկայացնել Վարդավառի մասին և դա անի միայն կադրերով և երաժշտությամբ, չի կարող ստանալ այն ողջ էմոցիոնալ ֆոնը, որը բնորոշ է տոնին։ Բայց բավական է օգտագորրծել տոնին բնորոշ ձայնը, ու տեսարանը լիարժեք կդառնա։ Ձայնը ֆիլմի ողնաշարն է, եթե դու ունես առողջ ձայն, դա ֆիլմին տալիս է կենդանի շունչ »,-ասաց Արսեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իրենք կենտրոնացել են այնպիսի ձայների վրա, որոնք այլ ձայնադարաններում չկան։